Փարիզի Լուվր թանգարանի տնօրինությունը հրաժարվել է շրջագայության ուղարկել աշխարհի ամենահայտնի կտավներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա»-ն, հայտնում է The Art Newspaper-ը: Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսսենը հայտարարել էր, որ կտավը ցանկանում են ցուցադրել այլ թանգարաններում, և Ֆրանսիայի կառավարությունն այդ հարցն այժմ քննարկում է:
Լուվրը հրաժարվել է առաջարկներից և չի պատրաստվում Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը թանգարանի ներսում տեղափոխել այն հարկ, որտեղ 2019-ին կայանալու է Վինչիի ցուցահանդեսը: Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը տեղեկացրել է մշակույթի նախարարին, որ «Մոնա Լիզա»-ն չի կարելի տեղաշարժել:
Վերջին անգամ կտավը լքել էր Փարիզը 1974-ին՝ Տոկիոյում և Մոսկվայում ցուցադրության համար: